Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը տարածքային պահանջներ ունի

Էրդողանը տարածքային պահանջներ ունի
24.10.2016 | 17:30

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքը, որը ներկայումս գրավել են «Իսլամական պետության» գրոհայինները, ինչ-որ ժամանակ պատկանել է Թուրքիային:

Բուրսայում ելույթի ժամանակ Էրդողանն ասել է. «Պետք է հասկանալ, որ Իրաքը շատ հին քաղաքներ ունի։ Պատմության մեջ նաև Քիրկուկն է մերը եղել, Մոսուլն է մերը եղել»,- ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ շատերին դուր չի եկել, որ ինքը հիշատակել է ազգային պակտը։ Թուրքիայի Ազգային ժողովի կայքում նշված է, որ «պետությունները, որոնք կիսեցին Օսմանյան կայսրությունը, շատ անհանգստացած էին Ազգային պակտի (6 կարևոր որոշումների հավաքածու, որոնք ընդունվել են Օսմանյան կայսրության վերջին խորհրդարանի կողմից) որոշումներով: «Ինչո՞ւ նրանց դա դուր չեկավ։ Ես ընդամենը պատմության դաս տվեցի, դուք պետք է դա հասկանաք»,- հավելել է նա։

Էրդողանը քննադատել է Արևմուտքի գործողությունները՝ նշելով, որ արևմտյան երկրները մինչ այս պահը «բառացիորեն ոչինչ չեն արել» Իրաքի և Սիրիայի համար։ «Նրանք խանգարել են այնպիսի բնիկ ազգերի, ինչպիսին մենք ենք, ինչ-որ բան անել»,- ընդգծել է Էրդողանը։

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ