«Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դուրս է գալիս մեծամասնության կոալիցիայից»,- երկուշաբթի հայտարարել է խմբակցության առաջնորդ Իսա Օմուրկուլովը:
Նա պարզաբանել է, որ Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը մինչև Ղրղզստանի նախագահ ընտրվելը գլխավորում էր Ալմազբեկ Աթամբաևը, դուրս է գալիս կոալիցիայից՝ դրա մեջ մտնող խմբակցությունների հետ «քաղաքական հայացքների անհամաձայնության» պատճառով: Դուրս գալու մասին որոշումը կայացվել է երկուշաբթի՝ խմբակցության նիստում:
Ղրղզստանի սահմանադրության համաձայն՝ մեծամասնության կոալիցիայից խմբակցություններից մեկի դուրս գալը նշանակում է կառավարության հրաժարական: