Հայաստանի տարածքում հոկտեմբերի 25-26-ին, հոկտեմբերի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ին կնվազի 8-10, հոկտեմբերի 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում հոկտեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը և 29-ի գիշերը սպասվում է անձրև, հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը՝ առանց տեղումների եղանակ:
Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Արագած, Ապարան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում ձյուն է տեղում: Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր: Լարսի անցակետը բաց է տրանսպորտային միջոցների համար: