Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թուրքիայի միջամտությունը Իրաքում շատ վտանգավոր է: Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է թույլտվություն ստանա Իրաքի կառավարությունից՝ Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողություններին մասնակցելու համար: Իրանի նախագահն անընդունելի է համարում ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ երկրի ինքնիշխանության խախտումը: Իրաքի վարչապետը ևս կոչ է արել Թուրքիային հետ կանգնել Մոսուլի ազատագրման գործողություններից:
Անկարան, այնուհանդերձ, պնդել է, թե մասնակցելու է այդ գործողություններին, և թուրքական տանկերն ու հրետանին աջակցում են քրդական ուժերին: