ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը ամերիկացի ընտրողների շրջանում ժողովրդականությամբ առավելություն ունի նախընտրական արշավում իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի նկատմամբ՝ վկայում են համազգային նոր հարցման արդյունքները, որը CNN հեռուստաալիքն անցկացրել է ORC հետազոտական ծառայության հետ համատեղ:
Հոկտեմբերի 20-23-ի տվյալների համաձայն՝ նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում Քլինթոնի օգտին պատրաստ է ձայն տալ հարցվածների 49 տոկոսը, Թրամփին մտադիր է աջակցել 44 տոկոսը: Նախկին պետքարտուղարը միլիարդատիրոջից առաջ է անցել 5 տոկոսով: Լիբերտարիանական կուսակցության թեկնածու Հերի Ջոնսոնն ունի 3 տոկոս, «կանաչների» կուսակցությունից թեկնածու Ջիլ Սթեյնը՝ 2 տոկոս: