Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լրագրողները հրապարակել են Թրամփի վիրավորանքների ցանկը

Լրագրողները հրապարակել են Թրամփի վիրավորանքների ցանկը
25.10.2016 | 22:55

The New York Times-ը հրապարակել է «այն մարդկանց, վայրերի և իրերի ամբողջական ցանկը, որոնց Դոնալդ Թրամփը վիրավորել է իր թվիթերյան էջում»:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուի թվիթերյան էջը լրագրողները ուսումնասիրել են անցած տարվա հունիսից, երբ նա հայտարարել է թեկնածությունն առաջադրելու մասին: Լրագրողները պնդում են, որ Թրամփը վիրավորական, հեգնական և քննադատական արտահայտություններ է հնչեցրել 281 սուբյեկտի հասցեին՝ նախագահի պաշտոնի համար պայքարող իր մրցակից Հիլարի Քլինթոնից մինչև Սպիտակ տան Օվալաձև սենյակում տիրող իրավիճակը:

Բացի իր քաղաքական հակառակորդներից՝ և դեմոկրատ, և հանրապետական, քիչ չեն զանգվածային լրատվամիջոցները, որոնց միլիարդատեր գործարարը մեղադրում է կողմնակալության մեջ: Ամենաշատ մեղադրանքներն ուղղված են Հիլարի Քլինթոնին:
Դոնալդ Թրամփը պնդում է, որ ի տարբերություն շատ քաղաքական գործիչների՝ անձամբ է վարում իր թվիթերյան էջը:

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ