Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը բացասական գնահատական է տվել նախագահ Ֆրանսուա Օլանդի գործունեությանը՝ վկայում են Ipsos ընկերության և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակել Է Le Monde-ը:
Հարցվածների 4 տոկոսը «շատ գոհ» և «գոհ» է Ֆրանսիայի նախագահի գործունեությունից, 70 տոկոսը հակառակ կարծիքն ունի: 26 տոկոսը ձեռնպահ Է մնացել: Միջին հաշվով հարցման մասնակիցները Օլանդի գործունեությունը հնարավոր 10-ից գնահատել են 2,3 բալ: Հարցումը հոկտեմբերի 14-19-ին անցկացվել Է 17 հազար 47 մարդկանց շրջանում: