Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հրավիրել է Հայոց ցեղասպանության հիշատակի համերգին, հայտնում է T-online.de կայքը։ Նոյեմբերի 13-ին Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում կայանալիք միջոցառմանը հրավիրված են Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նաբի Ավջին։
Հրավիրատոմսի մեջ նշված է, որ համերգը նվիրված է հայ և թուրք ժողովուրդների վերքերին, կկատարվի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին ստեղծագործություն։ Ծրագրվում է «հայ-թուրքական բարեկամության գերմանական միություն հիմնել»։ Գերմանիայի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանություն տալուց։