Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Ստեփանավանում, Սևանում կա մերկասառույց: Սյունիքի մարզում ձյուն է տեղում:
Լարսի անցակետը փակ է: Հայաստանի տարածքում այսօր, առաջիկա գիշերը, հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Վաղը ցերեկը, հոկտեմբերի 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 4-5, հոկտեմբերի 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում այսօր, հոկտեմբերի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում է անձրև, հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր առավել բարձրադիր հատվածներում սպասվում է թաց ձյուն: