Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալիևը ներդրումներ է ակնկալում խորվաթներից

Ալիևը ներդրումներ է ակնկալում խորվաթներից
26.10.2016 | 14:37

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում մասնակցել է ադրբեջանա-խորվաթական գործարար ֆորումին և հայտարարել, որ Ադրբեջանը տրանսպորտային ոլորտում իրականացվող նախագծերի շնորհիվ կդառնա գլոբալ տրանսպորտային հանգույց։

Ալիևն ընդգծել է, որ «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջանցքն արդեն ավարտվում է. «Դա կլինի Ասիայից Եվրոպա ամենակարճ երթուղին։ Մենք կարող ենք համագործակցել նաև այդ նախագծում։ Այս տարի մեկնարկել է նաև այլ նախագծի իրագործումը։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մասին է, որը Հնդկաստանից, Պակիստանից, Պարսից ծոցից, Իրանից, Ադրբեջանից, Ռուսաստանից ձգվում է դեպի Հյուսիսային Եվրոպա։ Դա մեզ հնարավորություն կտա Ադրբեջանով տեղափոխել տասնյակ միլիոնավոր տոննա բեռներ։ Դա ներկայիս ամենակարճ երթուղիներից է»։ Ալիևը ցանկություն է հայտնել, որ Խորվաթիան ներդրումներ անի Ադրբեջանի տնտեսությունում։

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ