Այսօր՝ ժամը 16.00-17.00-ի հատվածում, Երևանի Հանրապետության 65 հասցեի հատվածում՝ նախկին 1-ին տպարան, պայթեցման եղանակով քանդվելու է Բ մասնաշենքը։
Սույն ժամանակահատվածում երթևեկությունը Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում դադարեցվելու է։ Այդ մասին մեզ տեղեկացրել է «Նորտեխ շին» ՍՊԸ տնօրեն Վազգեն Պետրոսյանը։