Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քերին սիրիական հակամարտության կարգավորումն իր կյանքի դժվարագույն խնդիրն է համարում

Քերին սիրիական հակամարտության կարգավորումն իր կյանքի դժվարագույն խնդիրն է համարում
27.10.2016 | 12:54

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Չիկագոյի Միջազգային հարցերի խորհրդում ելույթում ասել է, որ սիրիական հակամարտության կարգավորումն ամենաբարդ դիվանագիտական խնդիրն է, որին կյանքի ընթացքում երբևէ առնչվել է: Նա հույս է հայտնել, որ, այնուամենայնիվ, խնդրի լուծումը կգտնվի:

«Ես հավատում եմ, որ մեզ կհաջողվի լուծում գտնել Երկրորդ աշխարհամարտից ի վեր ծանրագույն մարդասիրական ճգնաժամի լուծման համար: Այս ճգնաժամը հնարավոր չէ լուծել պարզապես փախստականներին չեքեր ուղարկելով»,-շարունակել է Քերին՝ ընդգծելով, որ իրենք պետք է դադարեցնեն պատերազմն ու փախստականների հոսքը:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ