Թուրքիայի և ԱՄՆ նախագահները հեռախոսով քննարկել են Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։ «Կողմերը կարծիքներ են փոխանակել ահաբեկչական խմբավորումներին հակազդելու հարցով։ ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել ԻՊ գրոհայինների դեմ Անկարայի քայլերը, այդ թվում՝ Սիրիայի ազատ բանակի աջակցությունը։ Կողմերը ընդգծել են Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության գործունեության անթույլատրելիությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ նախագահը գոհունակություն է հայտնել Անկարայի և Բաղդադի միջև Իրաքում ԻՊ–ի դեմ պայքարին Թուրքիայի ներգրավվածության կապակցությամբ։ Երկու նախագահները հայտարարել են, որ պաշտպանում են Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ընդգծելով ԻՊ–ի և Քրդական բանվորական կուսակցության զինյալներից Մոսուլն ազատագրելու գործողությունների անհրաժեշտությունը։