Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վրաստանում ներում է շնորհվել 168 դատապարտյալի

Վրաստանում ներում է շնորհվել 168 դատապարտյալի
28.10.2016 | 13:53

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել 168 դատապարտյալի: Ներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն Թբիլիսիում ասել է, որ ներման արժանացած դատապարտյալներից 114-ն ազատ են արձակվել, իսկ մյուսների ազատազրկման ժամկետները կրճատվել են:

Ներման արժանացածներից 6-ը կանայք են: Սա այս տարի համաներման երկրորդ որոշումն է, մարտին նախագահ Մարգվելաշվիլին ներում էր շնորհել ևս 155 դատապարտյալի:

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ