Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
28.10.2016 | 13:54

Զինված ուժերի և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմը` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, այցելել է «Եռաբլուր» պանթեոն: Աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին բարձրաստիճան սպայակազմի հետ հարգանքի տուրք են մատուցել նաև ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նրանք ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, «Բերդապար» հուշակոթողին` ևս մեկ անգամ ոգեկոչելով այն հայորդիների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայաստանի և Ղարաբաղի անկախության ու ազատության:

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ