Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Երբ Սարկոզին կքվեարկի Օլանդի օգտին

Երբ Սարկոզին կքվեարկի Օլանդի օգտին
28.10.2016 | 13:58

Ֆրանսիայի նախկին նախագահ, նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին կքվեարկի Ֆրանսուա Օլանդի օգտին, եթե նա նախագահական ընտրություններում երկրորդ փուլ դուրս գա «Ազգային ճակատի» թեկնածու Մարին Լե Պենի հետ: BFMTV հեռուստաալիքի եթերում Նիկոլա Սարկոզին ասել է. «Ես երբեք չեմ քվեարկել «Ազգային ճակատի» օգտին և ցանկություն չունեմ նման բան անել»։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե կքվեարկի՞ Օլանդի օգտին, Սարկոզին պատասխանել է՝ «այո, բայց ոչ ուրախությամբ»։ Ակնկալվում է, որ Օլանդը մինչև տարեվերջ կհայտարարի նախագահական ընտրություններում թեկնածությունը դնելու մասին։ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները 2017-ի գարնանն են։

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ