Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին Համբուրգում՝ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։
«Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի շրջանակում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Մենք անհաբերությամբ ենք սպասում այդ հանդիպմանը ԼՂ կարգավորման կարևոր բանակցությունները շարունակելու համար»,- ասել է նա: