ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բեռլինում անցկացված բանակցություններից հետո միայն ինքն է աջակցել Դոնբասում ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ ոստիկանական առաքելության անցկացման մասին ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնությանը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ չէ նորմանդական ձևաչափում այլ երկրների, այդ թվում` ԱՄՆ-ի ներգրավմանը. «Այո, քննարկումները բարդ են։ Այո, ես համաձայն եմ, որ շատ արդյունավետ չեն, սակայն այլ տարբերակ չկա։ Անհրաժե՞շտ է ներգրավել որևէ մեկի։ Ռուսական դիրքորոշումը հետևյալն է. մենք դեմ չենք որևէ մեկի, այդ թվում` մեր ամերիկացի գործընկերների ներգրավմանը»։ Պուտինը հավելել է, որ ՈՒկրաինայի վերաբերյալ բանակցությունների բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ աշխատելու են ԱՄՆ-ի հետ համատեղ։