Միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը Ադրբեջանի իշխանություններին առաջարկել է թույլ տալ «քաղաքակիրթ հայերին» մուտք գործել երկիր:
«Մենք պետք է տարբերակենք հայերին՝ խրամատներում կռվողին քաղաքակիրթ հայից: Մենք պետք է թույլ տանք այն հայերի այցելությունները Բաքու, ովքեր հարգանքով են վերաբերվում մեր օրենքներին, Սահմանադրությանը»՝ հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը: