Պաշտոնական Մոսկվան ավելի ակտիվ կաջակցի Դամասկոսին՝ արևմտյան երկրների կողմից Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցների պայմաններում՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք անում ենք և կանենք անհրաժեշտ ամեն բան, որ աջակցենք սիրիացի ժողովրդին այս դժվարին պահին, մանավանդ երբ Սիրիայի նկատմամբ շարունակում են գործել և նույնիսկ խստացվել տնտեսական պատժամիջոցները, որոնք անմիջականորեն ազդում են խաղաղ բնակչության վրա»,- ասել է Լավրովը իր սիրիացի պաշտոնակից Վալիդ ալ-Մուալամի հետ Մոսկվայում բանակցությունների ժամանակ:
Հինգշաբթի օրը Բրյուսելն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները: