Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել աշխատանքը եռակողմ ձևաչափով, որն ապացուցել է իր արդյունավետությունը՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես կարծում եմ, որ մեր հագեցած օրակարգն այսօր թույլ է տվել քննարկել ամենակարևոր հարցերը: Շնորհակալ եմ գործընկերներիս Մոսկվա ժամանելու համար և կարծում եմ, որ այդ ձևաչափն ապացուցել է իր պահանջարկը»,- ասել է Լավրովը։