Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բայդենը հրաժարվում է պետքարտուղար լինելուց

Բայդենը հրաժարվում է պետքարտուղար լինելուց
29.10.2016 | 19:25

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ հետաքրքրված չէ Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում նրա վարչակազմում աշխատել։ «Ես կանեմ հնարավորը՝ օգնելու նրան ընտրություններից հետո, սակայն չեմ ցանկանում մնալ վարչակազմում»,- ասել է Ջոզեֆ Բայդենը։ Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Բայդենը կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին հավակնողների ցուցակը։ Բայդենին պաշտոնապես այդ պաշտոնը չեն առաջարկել։

Ցուցակում նշված են պետքարտուղարի նախկին տեղակալներ ՈՒենդի Շերմանը, Բիլ Բեռնսը, Ստրոուբ Թելբոտը, Նիկոլաս Բեռնսը, Կուրտ Քեմփբելն ու ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը։

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ