Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իսլանդիայում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Իսլանդիայում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
29.10.2016 | 19:32

Իսլանդիայում այսօր Ալտինգի՝ խորհրդարանի, արտահերթ ընտրություններ են: Ընտրությունները պետք է երկրին օգնեն դուրս գալ քաղաքական ճգնաժամից, որը սկսվել էր «Պանամական թղթապանակի» հրապարակումից հետո։ Ընտրությունների հիմնական ինտրիգն այն է, թե ինչքան ձայն կստանա «Ծովահենների կուսակցությունը», որի վարկանիշը կտրուկ աճել էր գարնանային բողոքի ակցիաներից հետո։ Իսլանդիայում ընտրատեղամասերը բացվել են ժամը 10։00-ին, քվեարկությունը կտևի մինչև 22։00։

Ընտրելու իրավունք ունի 245 հազար ընտրող։ 63 մանդատին հավակնում են 12 կուսակցություն ու մոտ 1,5 հազար թեկնածու։ Իսլանդիայի Ալտինգը համարվում է աշխարհի հնագույն խորհրդարաններից մեկը, գործում է 930-ից ՝ ընդմիջումով 1799-1844-ին, երբ Իսլանդիան Նորվեգիային էր պատկանում։

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ