ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակն ու իրանա-եվրոպական հարաբերությունները՝ հայտնում է IRNA գործակալությունը՝ «Մոգերինին և Զարիֆը հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությունը, իրավիճակը Սիրիայում»:
Մոգերինին այսօր ժամանել է Թեհրան, որտեղից հոկտեմբերի 31-ին ծրագրում է ուղևորվել Էր-Ռիադ՝ Սիրիայի իրավիճակը քննարկելու համար։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին հայտնել էր, որ Մոգերինին Թեհրան այցի ժամանակ կարող է հանդիպել նախագահ Հասան Ռոհանիի հետ։