Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Brussels Airlines-ը 2017-ին կանցնի Երևան-Բրյուսել կանոնավոր չվերթերի

Brussels Airlines-ը 2017-ին կանցնի Երևան-Բրյուսել կանոնավոր չվերթերի
29.10.2016 | 19:47

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Brussels Airlines ավիաընկերության ներկայացուցիչներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթիկայի, Բալկանների գծով գլխավոր տնօրեն Անդրեաս Վեինգարտներին և Օդային քաղաքականության, կառավարության և միջազգայն հարաբերությունների գծով փոխնախագահ Հերման Կարպենտիերին:

Հանդիպման ընթացքում բելգիացի գործընկերները հաստատել են, որ բելգիական Brussels Airlines ավիաընկերությունը 2016-ի դեկտեմբերի 10-ից մինչև 2017-ի մարտի 31-ը յուրաքանչյուր ուրբաթ օր Երևան-Բրյուսել երթուղով իրականացնելու է ոչ կանոնավոր չվերթեր:
Ընկերությունը նախատեսում է 2017-ին սկսել կանոնավոր չվերթեր: Այժմ իրականացվում է շուկայի ուսումնասիրություն, քննարկվում են հետագա ծրագրերը:
ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը ողջունեց բելգիական ավիաընկերության մուտքը ՀՀ ավիացիոն շուկա՝ կարևորելով օդային փոխադրումների աշխարհագրության ընդլայնումը և շուկայի դիվերսիֆիկացումը:

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ