Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իսպանիայի խորհրդարանը Մարիանո Ռախոյին հաստատել է վարչապետ

Իսպանիայի խորհրդարանը Մարիանո Ռախոյին հաստատել է վարչապետ
30.10.2016 | 15:43

Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը երկրորդ քվեարկության ժամանակ Մարիանո Ռախոյին հաստատել է վարչապետ: Մինչև հաստատումը Ռախոյը կատարում էր վարչապետի պարտականությունները:

Եթե երկրորդ անգամ պատգամավորները որոշում չկայացնեին, Իսպանիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեին: Մադրիդում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են կազմակերպել` արտահայտելով իրենց անհամաձայնությունը Ռախոյին վարչապետի պաշտոնում նշանակելու հետ: Ցուցարարներն անցել են Մադրիդի կենտրոնով և հասել Սենատի շենք:

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ