20 տարվա ընթացքում առաջին անգամ է պետության ղեկավարն ընտրվելու համընդհանուր քեարկությամբ։ Մինչ այս, երկրի նախագահին խորհրդարանն էր ընտրում։ Սահմանադրական դատարանը այդ նորմը անօրինական է ճանաչել։ Ըստ հարցումների՝ նախընտրական մրցապայքարում երկու ֆավորիտ կա։ Առաջինը սոցիալիստ Իգոր Դոդոնն է, որը կողմ է Ռուսաստանի հետ մերձեցմանը։
Նրան համակրում է ընտրողների ավելի քան 41 տոկոսը։ Նրա մրցակիցը՝ եվրոպամետ ընդդիմության առաջնորդ Մայա Սանդուն, ունի 14 տոկոսի աջակցությունը։ Ըստ օրենքի՝ առաջին փուլում հաղթելու համար պետք է ստանալ ձայների կեսից ավելին։ Հակառակ դեպքում՝ կնշանակվի երկրորդ փուլ։ Ընտրությունները կայացած կհամարվեն, եթե մասնակցությունը գերազանցի ընտրողների մեկ երրորդը։