Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Երկրաշարժը Իտալիայում մեծ ավերածություններ է բերել

Երկրաշարժը Իտալիայում մեծ ավերածություններ է բերել
31.10.2016 | 15:28

Իտալիայի կենտրոնում երկրաշարժի հետևանքով100 հազար մարդ կարող է տան կարիք ունենալ՝ հայտարարել է ցնցումներից տուժած շրջանի նահանգապետ Մարկե Լուկա Չերիշոլին: «Տանիքի կարիք ունեցող մարդկանց թիվը կարող է տատանվել 10-100 հազարի միջակայքում: Աղետը չափազանց մեծ տարածք է ընդգրկել»,- հայտարարել է նահանգապետը:

Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի հաղորդմամբ, միայն Մաչերատա նահանգում մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է 40 բնակավայր: Նույն դեպարտամենտը փոխանցում է, որ զոհեր չկան, մոտ 2 տասնյակ մարդ վնասվածք է ստացել: Տարածքում հետցնցումները շարունակվում են: Կենտրոնական Իտալիայի հազարավոր քաղաքացիներ գիշերն անցկացրել են վրաններում և այլ ժամանակավոր կացարաններում, ավտոմեքենաներում: Երեկվա երկրաշարժի հետևանքով զոհեր չկան, հաղորդվում է 20 վիրավորի մասին։ 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից վնասվել են բազմաթիվ շինություններ։

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ