Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վախճանվել է լեգենդար դերասան Վլադիմիր Զելդինը

Վախճանվել է լեգենդար դերասան Վլադիմիր Զելդինը
31.10.2016 | 15:34

102 տարեկանում Մոսկվայում վախճանվել է լեգենդար դերասան Վլադիմիր Զելդինը՝ հայտնել են Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտից: Նա մահացել է այսօր առավոտյան ժամը 9-ին:

Դերասանը ծանր վիճակում հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում: Նրա կինը՝ Իվետա Զելդինան, հայտնել էր, որ նա երեք շաբաթ բուժզննում և բուժում էր անցնում զինվորական հոսպիտալում, որտեղից նրան տեղափոխել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ