Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լավրով. Արևմուտքի արձագանքը Սիրիայի իրավիճակին հիստերիա է

Լավրով. Արևմուտքի արձագանքը Սիրիայի իրավիճակին հիստերիա է
31.10.2016 | 15:35

Վաշինգտոնը և Լոնդոնն իրենց հիստերիայով հրապարակային վիրավորանքների են հասնում Սիրիայի իրադրության առնչությամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ներկայում Սիրիայի իրադարձությունների ֆոնին մեր արևմտյան գործընկերները, ամենից առաջ ամերիկացիները, նաև բրիտանացիները, իրենց հիստերիկայով հասնում են արդեն հրապարակային վիրավորանքների՝ գործածելով այնպիսի բառեր, ինչպիսիք են «բարբարոսությունը», «ռազմական հանցագործությունը»»,- ասել է Լավրովը:

Նա հիշեցրել է ԱՄՆ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումները՝ նշելով, որ «դա եղավ Եվրոպայում առաջին զինված հարձակումն ինքնիշխան պետության վրա 1945 թվականից հետո»:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ