Մոլդովայում կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության օգտին հանդես եկող Մոլդովայի սոցիալիստների կուսակցության նախագահ Իգոր Դոդոնը և աջամետ գործողության և համերաշխության կուսակցության նախագահ Մայա Սանդուն, որը պաշտպանում է ԵՄ-ի հետ ինտեգրվելու իշխանությունների քաղաքականությունը:
Հոկտեմբերի 30-ին ընտրությունների նախնական տվյալներով՝ Դոդոնն ստացել է ձայների 48,6 տոկոսը, Սանդուն՝ 38, 03 տոկոսը: Ընտրություններում հաղթելու համար Մոլդովայի նախագահի թեկնածուին անհրաժեշտ էր հավաքել 50 տոկոս գումարած մեկ ձայն: