Վրաստանի խորհրդարանական ընտրությունների՝ երկրորդ փուլի արդյունքում համոզիչ հաղթանակ է արձանագրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հաղթելով 50 ընտրատարածքներից 49-ում:
«Վրացական երազանք»-ը տնօրինում է 150-հոգանոց խորհրդարանի մանդատներից 113-ը: Դա սահմանադրական մեծամասնություն է, որ հնարավորություն է տալիս իշխող քաղաքական ուժին փոփոխություններ իրականացնել երկրի Հիմնական օրենքում առանց հանրաքվեի: