Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

80-ամյա գեներալ Միշել Աունը՝ Լիբանանի նոր նախագահ

80-ամյա գեներալ Միշել Աունը՝ Լիբանանի նոր նախագահ
01.11.2016 | 01:13

Լիբանանի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել Զինված ուժերի նախկին հրամանատար 80-ամյա Միշել Աունին: Պաշտոնաթող գեներալի օգտին է քվեարկել 128-հոգանոց խորհրդարանի անդամների կեսից ավելին:

Լիբանանում ավարտվեց 30 ամիս տևած ներքաղաքական ճգնաժամը, որի ընթացքում քաղաքական ուժերն ու տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչները չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ նոր նախագահի թեկնածության շուրջ: Լիբանանի Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահ պիտի լինի քրիստոնյա մարոնիտների համայնքի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ