Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Նիկոլաս Հոփթոնի հետ հանդիպման ժամանակ միջուկային գործարքի (JCPOA) բոլոր կողմերին կոչ է արել կատարել իրենց պարտավորությունները. «Իրանն ամբողջովին կատարել է իր պարտավորությունները, սակայն մյուս կողմը նույնպես պետք է JCPOA-ին վերաբերվի նույն կերպ»։
Խոսելով Իրանի ու Մեծ Բրիտանիայի երկկողմ կապերի ընդլայնման կարևորության մասին՝ Ռոհանին հայտարարել է, որ երկու երկրների կապերը զարգացել են վերջին տարիների ընթացքում։ Նա ընդգծել է, որ երկու երկրների բանկային կապերի հաստատումը անհրաժեշտ նախապայման է բոլոր ոլորտներում կապերի ամրապնդման համար՝ ներառյալ տնտեսական, գիտական, մշակութային ու դիվանագիտական ոլորտները։