Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սեյեդ Սաջադի. Նախագահ Հասան Ռոհանին շուտով կլինի Հայաստանում

Սեյեդ Սաջադի. Նախագահ Հասան Ռոհանին շուտով կլինի Հայաստանում
01.11.2016 | 01:20

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հուսով է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան տեղի կունենա մոտ ժամանակներս: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասել է. «Բարեբախտաբար, եղանակը դեպի լավն է գնում, և ես հուսով եմ, որ նախագահ Հասան Ռոհանին շուտով կլինի Հայաստանում, և երկու երկրներն ավելի կամրացնեն իրենց կապերը»:

«Այցի ուշացումը կարո՞ղ է կապված լինել տարածաշրջանային խնդիրների, օրինակ՝ Իրանի և Թուրքիայի լարված հարաբերությունների հետ» հարցին դեսպանը պատասխանել է. «Մենք Հայաստանի հետ ունենք լավ, բարեկամական կապեր, և սահմանված ժամկետում այցը Հայաստան լինելու է»: Նա կարծում է, որ անցած տարի բազմաթիվ հանդիպումներ են եղել երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև, նախագահի այցից հետո այդ համագործակցությունը ավելի կամրապնդվի ու կխորանա: «Իրանի Իսլամական Հանրապետությունը փոխադարձ հարգանք ունի իր բոլոր հարևան երկրների նկատմամբ և իր հարաբերությունները կառուցում է դրա հիման վրա, այդ երկրների թվում է նաև Հայաստանը, որի հանդեպ Իրանը մեծ հարգանք ունի և ավելացնելու է իր բարեկամական կապերն ու հարաբերությունները այս երկրի հետ»՝ ասել է Սեյեդ Սաջադին:

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ