Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հայաստանի ճանապարհներն անցանելի են

Հայաստանի ճանապարհներն անցանելի են
01.11.2016 | 15:28

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի էին: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագած գյուղում, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:

Շիրակի մարզում տեղում է թույլ ձյուն:
Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Չայնիի ոլորաններում, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Սարավան և Ելփին գյուղերում, Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում մառախուղ է:


Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ