Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Քլինթոն. Պուտինը փորձում է այնպես անել, որ Թրամփը ընտրվի

Քլինթոն. Պուտինը փորձում է այնպես անել, որ Թրամփը ընտրվի
01.11.2016 | 15:29

Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը կոչ է անում իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին քանդել կապերը Կրեմլի և նրա դաշնակիցների հետ՝ հակառակ դեպքում այդ կապը կգնահատվի իբրև Ռուսաստանի միջամտություն ամերիկյան ընտրություններին: Քլինթոնը երեկվա ելույթում ասել է նաև, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «փորձում է այնպես անել, որ Թրամփը ընտրվի»:

Թրամփը հերքում է մեղադրանքները, պաշտոնական Մոսկվան վստահեցնում է, թե չի միջամտում ամերիկյան ընտրություններին՝ մեղադրելով Հիլարի Քլինթոնին հակառուսական հիստերիաներ բարձրացնելու մեջ:

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ