Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը կուսակցությունների հետ քննարկել է ընտրական գործընթացները

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը կուսակցությունների հետ քննարկել է ընտրական գործընթացները
01.11.2016 | 15:33

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Նատաշա Ֆրանչեսկին ԱՄՆ դեսպանատանը հանդիպեց Հայաստանի հիմնական քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են դեսպանատան լրատվական ծառայությունից:

Նրանք քննարկեցին Հայաստանի ընտրական բարեփոխումները և 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Նատաշա Ֆրանչեսկին Հայաստանի ընտրական գործընթացներում կարևորեց հավատի և վստահության մթնոլորտի ստեղծումը՝ որպես «անհրաժեշտ քայլ Հայաստանի շարունակական ժողովրդավարական զարգացման համար»:

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ