Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հայաստանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների զարգացման հարցեր

Հայաստանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների զարգացման հարցեր
01.11.2016 | 15:38

Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդիի հետ հանդիպմամբ սկսվել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ինդոնեզիա: Երկու նախարարները քննարկել են հարաբերությունների զարգացման, միջազգային, տարածաշրջանային արդի խնդիրներին վերաբերող հարցեր: Նրանք կարևորել են երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, կրթական և մշակութային փոխանակումների խրախուսումը։ Նալբանդյանը նշել է, որ իր այցը Ջակարտա միտված է ավելի զարգացնելու Ինդոնեզիայի հետ բարեկամական հարաբերությունները:

Նախարարները շեշտել են իրենց գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման կարևորությունը՝ այդ համատեքստում արժևորելով այցի շրջանակներում ստորագրվելիք արտգործնախարարությունների միջև համագործակցության հուշագիրը։ Նախարարները գոհունակություն են հայտնել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ինդոնեզիայի ԱԳՆ կրթության և վերապատրաստման կենտրոնի միջև ուղիղ կապերի հաստատման կապակցությամբ։ Նրանք քննարկել են տարբեր տնտեսական ինտեգրացիոն ձևաչափերում համագործակցության հնարավորությունները: Նալբանդյանն ու Մարսուդին անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, սիրիական ճգնաժամին, փախստականների խնդրին, ահաբեկչության դեմ պայքարին և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:


Ինդոնեզիայի արտգործնախարարը Հայաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Հարավարևելյան Ասիայում տեղի ունեցող գործընթացները և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները։ Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ինդոնեզիայի ԱԳ նախարարին հրավիրել է Հայաստան: Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Ռետնո Մարսուդին ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը, արտգործնախարարությունների միջև համագործակցության հուշագիրը։
Էդվարդ Նալբանդյանը և Ինդոնեզիայի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարար Մոհամադ Նազիրը ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։ Փաստաթղթերի ստորագրումից հետո Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ