Բաքվում անցկացվում է ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողով՝ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդարանականների և գործարարների մասնակցությամբ:
Մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ, որ այս հանդիպումը կանցնի կառուցողական երկխոսության մթնոլորտում, օրակարգում տեղ կգտնեն տնտեսական և ֆինանսական գործակցությունն ընդլայնելու հարցեր»՝ գրել է ՌԴ նախագահը: