Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բինալի Յիլդիրիմ. Մահապատիժը հնարավոր չէ կիրառել հեղաշրջման փորձի գործով

Բինալի Յիլդիրիմ. Մահապատիժը հնարավոր չէ կիրառել հեղաշրջման փորձի գործով
01.11.2016 | 22:44

Մահապատիժը հնարավոր չէ կիրառել հեղաշրջման փորձի գործով դատապարտյալների նկատմամբ, օրենքը հետադարձ ուժ չունի՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը։

«Մահապատժի կիրառումը սահմանադրության ու փոխհամաձայնության հարց է։ Եթե մյուս կուսակցությունների միջև փոխհամաձայնություն ձեռք բերվի, հնարավոր է ներդնել այդ պատժամիջոցի սահմանափակ կիրառում՝ հաշվի առնելով հասարակական կարծիքը։ Այդ հարցը օրակարգային է դարձել հուլիսի 15-ի պետհեղաշրջման փորձից հետո։ Մարդիկ չեն ուզում, որ հանցագործները անպատիժ մնան, ու մենք դա չենք անտեսի։ Սակայն պետք է իմանալ, որ օրենքը հակադարձ ուժ չունի»,- ասել է նա: Թուրքիան փաստացի նահանջեց Եվրոպայի առաջ:

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ