Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՌԴ Պետդուման Թուրքիայի խորհրդարանի հետ բարեկամական խումբ կստեղծի

ՌԴ Պետդուման Թուրքիայի խորհրդարանի հետ բարեկամական խումբ կստեղծի
01.11.2016 | 22:45

Ռուսաստանի Պետդուման մտադիր է ուժեղացնել միջխորհրդարանական համագործակցությունը Թուրքիայի հետ ու պատգամավորական խումբ ստեղծել Թուրքիայի խորհրդարանի հետ կապերի հարցերով՝ ասել է ստորին պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

«Թուրքիայի խորհրդարանի հետ բարեկամական խումբը կստեղծվի նոյեմբերի կեսերից ոչ ուշ»,- ասել է նա: Դումայի խմբակցություններն իրենց առաջարկներն են անում աշխարհի երկրների խորհրդարանների հետ կապերի հարցերով պատգամավորական խմբերի կազմի վերաբերյալ։

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ