Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Երեւանը շրջանցող մայրուղու 1-ին հատվածը պատրաստ կլինի 2017-ին

Երեւանը շրջանցող մայրուղու 1-ին հատվածը պատրաստ կլինի 2017-ին
02.11.2016 | 08:35

Երեւանը շրջանցող մայրուղու 1-ին հատվածը պատրաստ կլինի 2017-ի սկզբին՝ խորհրդարանում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետբյուջեի լսումների ժամանակ:

Նրա խոսքով՝ շինարարությունն ընթանում է Զարգացման ասիական բանկի միջոցներով, եւ 2017-ի սկզբին կիրականացվի ծրագրի առաջին փուլը՝ Արշակունյաց պողոտայից Նորագավիթ եւ Արտաշատի մայրուղի տանող հատվածի շինարարությունը: Երկրորդ փուլում կկառուցվի Շիրակի փողոցից Էջմիածնի մայրուղու այն հատվածը, որի վրա են Արգավանդ ու Հարավարեւմտյան թաղամասերը: Այնուհետեւ ճանապարհը կձգվի մինչեւ Սիլիկյան թաղամաս, հետո՝ Աշտարակի մայրուղի: Այդտեղից էլ ճանապարհը կշարունակվի դեպի Դավիթաշեն: Վարկային ծրագրի ծավալը 112 մլն դոլար է, որից 2017-ին կիրացվի 7.8 մլրդ դրամը:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ