Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրելը՝ նվազեցնելու համար Իրաքի հետ հարաբերություններում լարվածությունը, որ կապված է Բաշիքայի բազայում թուրք ռազմական հրահանգիչների ներկայության հետ։
Անցած տարվա դեկտեմբերից իրաքյան Մոսուլից հյուսիս Բաշիքայի բազայում շարունակում են մնալ մոտ 500 թուրք զինծառայողներ, որ իրականացնում են սունի աշխարհազորի ու իրաքյան քրդերի ջոկատների ռազմական ուսուցում։ Չավուշօղլուն հայտարարել է. «Բաշիքայի շուրջ տիրող իրավիճակը ստեղծեց ոչ անհրաժեշտ լարվածություն։ Չպետք է լիներ նման անհրաժեշտություն։ Մենք շարունակում ենք դիվանագիտական ջանքերը հարաբերությունները կարգավորելու համար»։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ի խորհրդականը նախորդ շաբաթ այցելել է Իրաք, իսկ օրեր անց ակնկալվում է Անկարա իրաքյան պատվիրակության այցը։
Չավուշօղլուի խոսքերով՝ Թուրքիան ողջունում է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պատրաստակամությունը միջնորդական դեր խաղալու Անկարայի ու Բաղդադի հարաբերությունները կարգավորելու համար. «Թուրքիան ողջունում է միջնորդական բոլոր ջանքերն այդ հարցում։ Իրաքը Թուրքիայի համար եղբայրական երկիր է։ Բաղդադում բոլորից լավ գիտեն, որ մենք մեծ կարևորություն ենք տալիս Իրաքի տարածքային ամբողջականությանը»։