Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բաշար Ասադը մտադիր է մնալ մինչև 2021-ը

Բաշար Ասադը մտադիր է մնալ մինչև 2021-ը
02.11.2016 | 08:41

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտնել է, որ մտադիր է երկրի ղեկավարի պաշտոնում մնալ մինչև իր երրորդ նախագահական ժամկետի ավարտը` 2021-ը:
The New York Times-ը գրում է, որ ամերիկացի և բրիտանացի լրագրողներին հարցազրույցում, որոնց ընդունել է Դամասկոսի նախագահական պալատում, Ասադն ընդգծել է, որ ոչ մի քաղաքական փոփոխություն տեղի չի ունենա, քանի դեռ կառավարական ուժերը հաղթանակ չեն տարել պատերազմում, որի բռնկման համար նա մեղադրում է ԱՄՆ-ին ու ԻՊ-ի գրոհայիններին:

Բաշար Ասադը ցանկանում է համոզել արևմտյան երկրներին, որ իրենց կառավարությունները սխալ են թույլ տվել`պաշտպանելով սիրիական ընդդիմությանը և իր մյուս հակառակորդներին: Ասադը նշել է, որ Սիրիայում «թափանցիկության և երկխոսության նոր դարաշրջան» է ծաղկում, որն իր հիմնական խորհրդականների և պաշտոնյաների գործողությունների արդյունքն է:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ