Բաքվում այսօր անցկացվել է ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովը՝ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդարանականների և գործարարների մասնակցությամբ:
Համաժողովի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության խնդրին, Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք նախատեսում են համագործակցություն հումանիտար և տնտեսական ոլորտներում: