Իրաքը հորդորում է Թուրքիային առճակատում չհրահրել՝ հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին, երբ Թուրքիան տանկեր ու հրետանի է ուղարկել Իրաքի սահմանների մոտ՝ Մոսուլից ոչ հեռու:
Նա հավելել է, որ Բաղդադն արգելել է թուրքական ուժերին միանալ Մոսուլի ազատագրման համար «Իսլամական պետության» դեմ պայքարին: «Եթե Թուրքիան մտնի ընթացիկ ճակատամարտերի մեջ, մենք նրանց հետ կվարվենք ինչպես թշնամու հետ», - հայտարարել է Իրաքի վարչապետը