Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իտալիայի վարչապետը խոստացել է վերականգնել երկրաշարժից տուժած քաղաքները

Իտալիայի վարչապետը խոստացել է վերականգնել երկրաշարժից տուժած քաղաքները
02.11.2016 | 15:00

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին խոստացել է, որ իշանությունները լիովին կվերականգնեն երկրի կենտրոնական մասի բնակավայրերը, որ ավերվել են հոկտեմբերի 30-ի հզոր երկրաշարժից:

«Ես այստեղ եմ՝ ասելու, որ աշխատանքը տևական է լինելու, բայց աստիճանաբար մենք ամեն ինչ կվերականգնենք»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Պրեչում, որը գրեթե ամբողջովին ավերվել է: Իտալիայի կենտրոնական մասում 6,6 մագնիտուդով երկրաշարժից առավել տուժել են Մարկե և Ումբրիա մարզերը, էպիկենտրոնը գտնվել է 5 հազար բնակիչ ունեցող Նորչա քաղաքի շրջանում: Երկրաշարժի հետևանքով վնասվածքներ է ստացել մոտ երկու տասնյակ մարդ, զոհեր չկան:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ