Նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն:
Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը` 80-100 մ:
Գավառ - Մարտունի, Մարտունի - Վարդենիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներն ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, կատարում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Միջպետական և հանրապետական ավտոճանապարհները բաց են: