Բաշար Ասադը տեղ չունի Սիրիայի ապագայում՝ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։
«Մենք չենք ցանկանում տեսնել Ասադին՝ որպես Սիրիայի ապագայի մաս»,-ասել է Կիրբին և հավելել, որ ԱՄՆ-ը կշարունակի ջանքերը՝ ռեժիմի և ընդդիմության միջև բանակցությունները վերսկսելու համար։ The New York Times-ը գրել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ծրագրում է պաշտոնում մնալ մինչև երրորդ նախագահական ժամկետի ավարտը՝ 2021-ը։